Եղեգնուհին

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը ինձ շատ դուր եկավ։ Կարդալու ընթացքում ամեն մի բառն  ստիպում էր շարունակել կարդալ հեքիաթը։ Մենք քանի որ հեքիաթը կարդում էինք հատվածներով շտապում էի կարդալ հաջորդ մասը։ Եղեգնուհին շատ բարի և գեղեցիկ աղջիկ է, ով իր բարությամբ հաղթեց ագահ և անշնորք բոշային, իսկ թագավորի տղան շատ համառ էր, մինչև չհասավ իր ուզածին չհանգստացավ։ Թագավորն էլ ինձ շատ դուր եկավ․ նա երկար փնտրեց իր տղայի համար հարսնացու։ Հեքիաթի իմաստն այն է, որ չպետք է լինել ագահ, չար և վատ արարքներ գործել, քանի որ ինչ վատ բան անես, նույնը քեզ է հետ գալու, իսկ եթե բարի լինես, նույն բարությունը քեզ կնվիրի մեկ ուրիշը։