Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Հունվարի 25-26-ին մեր ջոկատը ընկեր Տաթևի և ընկեր Ստելլաի ուղեկցությամբ մեկնեցինք արհեստների և արվեստների քաղաք Գյումրի։ Գյումրի գնացինք գնացքով։ Գյումրի հասնելուն պես մենք կայարանից ոտքով շարժվեցինք դեպի Վարդանանց հրապարակ։ Հրապարակում կանգնած էր Վարդան Մամիկոնյանի արձանը, ընկեր Տաթևը և ընկեր Ստելլան մեզ պատմեցին Ավարայրի ճակատամարտի մասին։Եղել ենք նաև <Յոթ վերք> և <Ամենափրկիչ> եկեղեցիներում։Մենք զբոսնեցինք Գյումրու հին փողոցներով, եղանք Գյումրու առաջին վարսավիրանոցում և առաջին դեղատանը👇🏻👇🏻։

Եղանք <<Մեր մանկության տանգոի>> ամենա հայտնի<Վառեմ Մարեմ>տան մոտ👇🏻👇🏻։

Եղել ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում👇🏻👇🏻։

եղել ենք Գյումրեցիների ամենահայտնի պոնչիկանոցում ,որը կոչվում է <Պոնչիկ Մոնչիկ>,այնտեղ ինչ պես և բոլորը մենք պատերին թողեցինք մեր անունները👇🏻👇🏻։

Իսկ հյուրատանը մենք զվարճալի ժամանակ անցկացրեցինք ջոկատով , խաղացինք<լրտես>և այլն։

Այդ 2 օրը ինձ համար շատ հավես , զվարճալի, հետաքրքիր և խենթություններով լի օրեր էին։

Ես Գյումրիում հաճախ եմ լինում բայց ջոկատի հետ ավելի հետաքրքիր և խենթ անցավ օրերը🤪🤪🥰😍։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *