14 января 2025 archive

Հնդկաստանի մշակույթը

 

Կենդանիներ

 

Հնդկաստանի հարուստ և բազմազան կենդանական աշխարհը մեծ ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակույթի վրա: Անտառների համար Հնդկաստանում օգտագործում են ջունգլի բառը, որը բրիտանական գաղութատերերը փոխառել են անգլերեն: Այդ բառին տարածում ապահովեց նաև Ռեդյարդ Կիպլինգի«Ջունգլիների գիրքը» ստեղծագործությունը: Հնդկաստանի կենդանական աշխարհը բազմաթիվ հեքիաթների և առակների առարկա է դարձել: Հինդուիզմում կովը համարվում է ազատության խորհրդանիշ, մայր աստվածուհի և հարստություն ու բարեկեցություն շնորհողը: Այդ իսկ պատճառով կովերը հարգված են հինդուիզմի մշակույթում, և կովերին կերակրելը համարվում է երկրպագություն: Դրա համար կովի միսը համարվում է արգելված սնունդ հինդուիստների հասարակությունում: 2012 թվականից կովերի երկրպագությունը մնում է բաժանող և հակասական թեմա Հնդկաստանում: Հնդկաստանի որոշ նահանգներ կովերին պաշտպանող օրենքներ են ընդունել, մինչդեռ այլ նահանգներ չունեն ոչ մի սահմանափակում կովերի մսի արտադրության և սպառման դեմ: 2012 թվականին Հնդկաստանում օրենք է ընդունվել ըստ որի կովերի սպանդը համարվում է լուրջ հանցագործություն:

 

 

Տոնակատարություններ

 

Հնդկաստանը լինելով բազմամշակույթ, բազմազգ և բազմակրոն հասարակություն նշում է տարբեր կրոնների տոներ և տոնակատարություններ: Հնդկաստանի 3 ազգային տոները ՝ Անկախության օր, Հանրապետության օր, Գանդի Ջայանիտի, նշվում են մեծ նվիրվածությամբ և եռանդով ամբողջ Հնդկաստանի տարածքում: Ի հավելումն, շատ հնդկական նահանգներ և տարածաշրջաններ ունեն տեղական տոնակատարություններ կախված կրոնական և լեզվական ժողովրդագրությունից: Հայտնի կրոնական տոնակատարությունները ներառում են Նավրատրին, Դիվալին, Մահա Շիվրատրին, Գանեշ Չատուրտին, Հոլին և այլ տոնակատարություններ: