Տրիոլետ

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում:

Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:                                                         

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Ուրախություն:

Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած

 Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝

կանաչ, թիթիզ,արևաշող,կանաչապատ,ծաղկազարդ,գեղեցիկ:

 Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:

Իմ գարունը պայծառ է: Գարնանը կարող եմ խաղալ բակում, կազմակերպել ընտանեկան ճամփորդություններ: Գարնանը վայելում  եմ  թռչունների  ծլվլոցը,հետևում եմ թե ինչպես են հողի տակից հելնում անուշահոտ ծաղիկների գլխիկները: Այս տարի իմ գարունը եկավ առատ ձյունով,չնայած այս ցրտին,ես շատ եմ սիրում գարունը: