Եռորյա ճաբար դեպի Արատես

                                        Արատեսի վանք 

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Կառուցվածք

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։

Սմբատաբերդ

Սմբատաբերդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

Ավանդություն

Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։

Քաջբերունին նշում է.

Aquote1.png Այդ պարիսպն իր հոյակապ դարպասներով հիշեցնում է Անի քաղաքը։ Սմբատ II-ի կողմից կառուցված ամրությունների գիծը նույնպես քաղաքը պաշտպանել է հյուսիսային կողմից»։ Հայ նշանավոր հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը Սմբատաբերդի մասին գրել է. «Եղեգիս ավանը, Սմբատաբերդը և Ցախաց քարը՝ նախքան Օրբելյան իշխանների տիրապետության շրջանը, կազմել են ճարտարապետական, հոգևոր և քաղաքական մի ամբողջություն և Վասակյան տոհմի կենտրոնը` Վայոց Ձորում

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

1. Առաջին մասը բաժանիր հատվածների և վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:

1. Թեգումայի ընտանիքը:

2.Թեգումայն ու Թաֆֆին գնում են որսի:

3.Կոտրված նիզակն ու ինչ անել:

4.Հանդիպում Օտարականի հետ:

5. Թաֆֆին փորձում է բացատրել ճանապարհը:

2.Այդ հատվածներից, որը քեզ ամենաշատն է դուր եկել, գրավոր փոխադրիր:

Ինձ ամենա շատը դուր եկավ 5 մասը, այն ամենա հետաքրքիրն էր:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

3. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:

քարայր-քարանձավ,

մեծ-խոշոր,

չքնաղ-գեղեցիկ, սիրուն

ճամփա-ճանապարհ

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

Մարմիններ Նյութեր
սեղան, աթոռ, հեռուստացույց, մատիտ, գրիչ, համակարգիչ, տետր, ծառ, քար: երկաթ, ջուր, թուղթ, պղինձ, փայտ,ռետին:

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:

ապակի, մետաղ, փայտ, կավ, պլաստիկ:

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:

քանոն, մետր, չափերիզ:

Առաձադրանք 4

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերը:

օրգանական նյութեր- շաքար, բնական հյութ, միս, ալյուր, ձեթ:

անորգանական նյութեր- պղինձ, ջուր, ոսկի, երկաթ, աղ:

 

 

12.09.2022

Թվերը դասավորեք աճման կարգով

12,14,24,27, 47, 98, 654,  1478

  • Թվերը դասավորեք նվազման կարգով

14587,2005,478,147,25,14,14, 

  • Բերեք անհավասարությունների միքանի օրինակներ

Օր. 14 > 7, 154 < 178

  • Համեմատե՛ք թվերը

147 < 158

174 < 478

25 < 52

147899 < 455567

  • Աշակերտը կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը: Քանի՞ էջ կա գրքում: 10x6x2=120

Թվերը դասավորել նվազման կարգով

101, 95,73,63,46, 25, 21,  8,  3

Թվերը դասավորել աճման կարգով

3 ,10,26, 27,32, 36,55,63,72 88,96,98,120 

Կիրակի օրը թանգարան այցելեց 70 մարդ, երկուշաբթի՝ 5 անգամ պակաս, իսկ երեքշաբթի 2 անգամ պակաս երկուշաբթի օրվանից:Քանի մարդ այցելեց 3 օրում միասին։

Վերանոգման ժամանակ առաջին սենյակի հատակի ներկելու համար ծախսվել է 9կգ ներկ, իսկ եկրորդսենյակի համար 3 անգամ պակաս:Քանի կգ ներկ է սախսվել 2 սենյակ ներկելու համար: