Երևանի պատմության թանգարան

89813101_233228837855371_4781868548433641472_n

Թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:

1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:

Թանգարանին կից գործող գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:

Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն…

Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, մ. թ. ա. 1-ին հազարամյակով թվագրվող Կարմիր բերդի բնակավայրից պեղված հարուստ հնագիտական հավաքածուն` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն, ինչպես նաև քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնող Ավան-Առինջից պեղված առարկաները։

Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։

Ցուցադրությունում տեղ են գտել նաև քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքների մասին պատմող առարկաները։

1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույց է նվիրել է (պահպանվում է թանգարանում) Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։

Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները:

Հետաքրքրություն են ներկայացնում Մխիթարյանների կողմից 19-րդ դարում Վիեննայում հիմնված տպարանի տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ, ինչպես նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված «Խոսք» թերթի տպագրական մեքենան:

Կերպարվեստի ֆոնդն ընդգրկում է հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ստեղծագործություններից:

Մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքն արտացոլող դրոշմանիշների հավաքածուն (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան) թողարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։ Հավաքածուում ընդգրկված է նաև Հայկ Գավուքճյանի դրոշմանիշների հավաքածուն, որը 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։

Անգլիական այգի (Երևան)

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։

Աշնան օր

Աշնան հեռացող արագիլների
Թևերի ճերմակ սոսափն եմ լսում,
Որ թախծագին ու խորհրդավոր է…
Եվ ջինջ է օրը:

Մենավոր բարդին կրակ է հագել,
Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ…
Ուր որ է շուտով
Մոխրանա պիտի այդ մենավորը:
Եվ ջինջ է օրը:

Մամուռից վերջին արցունքն է կաթում.
Եվ քարափի տակ ծաղիկ մի ծավի
Լսում է հովի վերջին օրորը:
Եվ ջինջ է օրը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

Սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ։

Թախծագին-Թախիծ արտահայտող՝ պարունակող, տխրագին:

Ջինջ-Պարզ, մաքուր

Մենավոր— Մենակ

Ծավի-բաց կապույտ,

 

2․ Բացատրիր տրված փոխաբերությունը (ոչ ուղղակի իմաստով գործածված փոխաբերությունը)՝ Մոխրանա պիտի այդ մենավորը

Տերևաթափ,

20.10.2022

  1. Քանի հարուրյակ ունի հետևյալ թվերից յուրաքանչյուրը.
    1. 345-3
    2. 3012-0
    3. 23-0
  2. Հեծյալը պետք է անցնի 150կմ ճանապարհ:2ժամ նա անցավ 25կմ/ժ արագությամբ, 3 ժամ 20 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու:

Լուծում

1. 2×25=50

2. 20×3=60

3. 150-50-60=40

Պատ. 40 կմ

  1. Կատարեք բազմապատկում.
    1. 27×11=297
    2. 132×12=1584
    3. 15x13x7=1365
  2. Կատարեք գործողությունները
    1. 30×47+80:16=1415
    2. 135×20-1024:8=2572
  3. Բանվորը պետք է երեսպատեր երկու պատ: Առաջինի երկարությունը փոքր է բարձրությունից 2մ-ով: Երկրորդ պատի բարձրությունը մեծ է երկարությունից 2մ-ով: Արդյո՞ք հավասար քանակով սալիկներով կարող է սալիկապատել պատերը:

Այո

  1. Հաշվեք արտահայտության արժեքը.

27×275+27×257=1436

7. Ջրավազանի մեջ մտնում են երկու խողովակ,առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ, երկրորդով՝ 140լ: Որքա՞ն կլցվի 5ժ-ում, եթե միառժամանակ բացվեն երկու խողովակները:

120×5=600

140×5=700

140+120=1300

Պատ. 1300լ.

8 . Լողի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն օր խմբակին միանոմ է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ օր անց տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

3-րդ օրը

9. Պարկի մեջ կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդակ: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդակներ

13

10 . Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

Լուծում

1. 12:4=3

2. 3×3=9

3. 12+9=21:00

Պատ. 21:00-ն է

11. Մեքենան 450 կմ ճանապարհն անցել է 45 կմ/ժ արագությամբ, հետո շարժվել է ևս 40 րոպե: Ընդհանուր քանի՞ րոպե շարժվեց գնացքը:

450:45=10

Պատ. 10ժ. 40ր.

12 . Դավիթը գումարեց յոթ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 100-ն է: Նա 100-ը փոխարինեց 11 -ով և գումարեց թվերը: Ի՞նչ թիվ ստացավ նա:

Լուծում

1.2016-100=1916

2. 1916+11=1927

Պատ. 1927

13 . Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:

10 հատ 99

14 . Գտի՛ր օրինաչափությունը. 1, 8, 27, 64, 125, 216, 343, 512, 729, 1000

15 . Հնարավո՞ր է արդյոք շախմատի տախտակի վրա ձիով քայլեր կատարել այնպես, որ սկսելով a1 դաշտից 19 քայլ անց նորից հայտնվել a1-ում:

Ոչ

16. Լուսինեն, Լիլիթը, Լալան եռվորյակներ են: Նրանց քույր Թերեզան 3 տարով մեծ է նրանցից: Նշված թվերից ո՞րը կարող է լինել չորս քույրերի տարիքների գումար:    25,       27,     29,    30,    60

20.10. Проверочная работа

Задание 1.Допиши прилагательные.

Красниый флажок , вечернее платье , зелёная трава , старый дом , лёгкая музыка , свежий кекс , звонкии капель , вечерняя звезда , верный друг ,  вкусное молоко , синее море , хищное животное , грозовая туча , летнее время , прозрачное стекло .

Задание2.   Запиши словосочетания во множественном числе.

Золотое кольцо-Золотые кольца, чистая река-чистые реки,

высокий дуб-высокие дубы, спелая ягода-спелые ягоды,

сильный ветер-сильный ветры,  широкое поле-широкие поля,

соседний двор-соседние дворы, рыжая кошка-рыжие кошки.

Задание 3. Запишите в правильной форме:
Я (знать) знаю, где аэропорт. Дети (любить) люубят гулять. Сейчас мы (писать писали упражнение. Лиза хорошо (отвечать) отвечает  урок. В классе ученики (читать и слушать)читают и слушают. Георгий (делать) делает задание. Дедушка и бабушка (отдыхать)  отдыхают