Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք): Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ): Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):

Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից:

2. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Պատել ինչո՞վ:

Պատել շոկոլադով։

Շրջապատել ինչո՞վ:

Շրջապատել բույսերով։

Զբաղվել ումո՞վ:

Զբաղվել երեխայով։

Զբաղվել ինչո՞վ:

Զբաղվել դասերով։

3. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ:

Հիանալ ինձնով: Հիանալ քաղաքով:

Սքանչանալ ընկեր Տաթևով: Սքանչանալ հագուստով:

Տարվել ինձնով: Տարվել պարապմունքներով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *