Հոմանիշ բառեր

Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրիր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա վեհազգի (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ (նոր) աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր (նայիր) , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին(վերջին) մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը(օղ) գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Կրկնիր Վահագն Դավթյանի «Դու փոքրիկ ես, իմ աշխարհ» բանաստեղծությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *