Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ինչպես է բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը պատմել է, որ մի օր քաղաք եկել է մի բժիշկ, որի դռան վրա գրված էր բժիշկ Չարենց և նա որոշեց իր ազգանունը դնել Չարենց։ Բայց կա մի ուրիշ բացատրություն
ասում են, որ փոքր ժամանակ Չարենցը շատ չարաճճի է եղել և նրան այնքան էին ասում չար, որ նրա ազգանունը փոխեցին Չարենց։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔ | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների  հարթակ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *