Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու ՝ Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ՝Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով ՝Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

  1. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ․

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Այս տեքստի ասելիքն այն է, որ պետք չէ հավատալ ամեն ինչի մինչև չստուգես:

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Պահակը-միամիտ

գող-խորամանկ էր և խելացի:

Տանտեր-անուշադիր:

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Բոլորը կատարվեց տան բակում:

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը՝

Գողը վստահ էր, որ պահակը իրեն կհավատա, տնեցիներն էլ առավոտը կտեսնեն, որ իրենց թալանել են:

     բ/  պահակը՝

Պահակը միամիտ էր, գողի ասածները ճիշտ չհասկացավ:

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) տեքստը սցենարի վերածի՛ր

Մութ գիշերով մի գող որոշում է գողություն անել: Նրա մոտ ամեն ինչ շատ լավ ստացվում է, բայց տնից դուրս գալուց գողը տեսնում է, որ նրան մարդ է մոտենում և պարզվում է, որ դա պահակն է: Պահակը հարցնում է, թե ինչ ունի պարկում, գողը ասում է, որ այդ տան տերը մահացել է, և ինքը իրեր է տանում տան տիրոջ եղբոր մոտ: Պահակը միամիտ էր, հավատում է և բաց է թողում գողին:

Զ) սցենարդ վերանգրի՛ր

Միամիտ պահակը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *