06.03.2024թ-Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Դասարանական առաջադրանքներ՝ 

870. Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։

5×6=30,30×2=60 սմ²

4×6=24,24×2=48 սմ²

5×4=20,20×2=40 սմ²

S=148 սմ²

873. Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։

6xAxA

875. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ 2-ն ներկելու համար պահանջվում է 1/10 կգ ներկ:

4×6=24,24×2=48

4×3=12,12×2=24

6×3=18,18×2=36

108/10

880. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6

(3 · 6 + 4)=22

22:2=11

գ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1

48 ։ (2 · (-1) – 6)=48:(-8)=-6

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
ա) (7d + 2) – 6 ⋅ (3 – 4a), եթե d = –3, a = –4,
գ) bdc, եթե b = –2, d = 5, c = –4,

Լրացուցիչ առաջադրանքներ՝

871. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

s=2x2x4+3×4+2×3

s=52

874. Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:

880. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
բ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2,

(8 – 2) ⋅ (2 + 5)=42

դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2

(30 – 3 · (-2) ⋅ (8 ·( -2) – 1)=36

36x(-17)=-612

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1,
դ) km+2db, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8։

 

Աշխատանք դասարանում

Նախորդ աշխատանքների լրացում, քննարկում։

  1. Կետերըփոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:

Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ինչ-որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ-որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ-որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ-որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ- որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի՛ր:

  1.  Պատասխանի՛ր տրված հարցերին:

Ո՞րն է կապերի և շաղկապների նմանությունը: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Կապը կապում է բառեր,իսկ շաղկապը կապում է նախադասություններ։

  1. Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:

Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:

Ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:

Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:

Սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:

Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:

Որ ասում էի՝ կգտնե՜մ։

Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

Դե՛, առաջ չգաս, թե չէ վատ կլինի

Առաջ չգաս, թե չէ վատ կլինի։

Նրանք բոլորը ձայնարկություններ են։

Աշխատանք դասարանում

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,

Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:

Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,

Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:

Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –

Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Նժույգ-Հեծնելու ընտիր ձի։

Հուրդ-կրակ;

Մթար-Կեղտ:

Ողջակեզ-Խարույկի վրա ողջ-ողջ այրվող զոհի կենդանի՝ իբրև աստվածներին մատուցվող նվեր:

Ջերմ- Տաք, ջեռ:

Հողմ-Քամի:

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Ուրախ, որովհետև պատմում է կյանքի մասին թե ինչքան լավն է կյանքը։

3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.

Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

«Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը»

Աշխարհը առանց սիրո և ջերմության դառն է և տխուր, բայց երբ կա սեր՝ կա նաև կյանք և ժպիտ։Սերը բարի և անմեղ զգացմունք է, որը փոխանցում է շրջապատը՝ ընտանիքդ, բարեկամներդ, ընկերներդ։ Հաճելի է, երբ կա սիրո և բարության դերը աշխարհում։ Սերը անհրաժեշտ է բոլորի համար, որպեսզի ջերմություն և ուրախություն տիրի աշխարհում։ Ես շատ եմ սիրում, երբ ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ զբոսնելով, խոսելով, կամ նույնիս լուռ նստելով, որովհետև սիրում եմ նրանց ներկայությունն իմ կյանքում։ Ընկերներիս հետ էլ եմ սիրում ժամանակ անցկացնել, որովհետև բոլորին շատ եմ սիրում։ Այդպես է քաղցրանում աշխարհը իր հետ էլ կյանքը։