Օրգանիզմ և միջավայր

Պատասխանել հարցերին.

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

Էկոլոգիական գործոնները բաժանվում են 3 խմբի։

  1. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
  • Կենսական գործոններ
  • Մարդածին գործոններ։
  • Անկենդան գործոններ
  1. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները. բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը, չվող թռչունների երամներ կազմելը, արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:

  1. Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:

Կվնասվի սննդային շղթան և օրգանիզմների համակեցությունը:

  1. Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:

Ցամաքում ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում, քանի որ ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները, իսկ ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը: Ստացվում է, որ ցամաքային կենդանիների կյանքը հարմարեցված չէ ջրային կյանքին

  1. Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:

Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, մարգագետինը, լիճը:

  1. Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները:

Էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներն են` արտադրողները, սպառողները և քայքայողները:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *