Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել:

Քորլայն | Zangak Bookstore

Այս գիրքը մի աղջկա՝ Քորլայնի և իր ընտանիքի մասին է: Մի անգամ Քորլայնը և իր ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Տեղափոխվելուց հետո Քորլայնը սկսում է ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են, նույնիսկ սարսափելի: Նրանք բնակվում են վերևի և ներքևի հարկերում, տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը հավերժ մնա իրենց հետ: Քորլայնից հետագայում կպահանջվի մեծ քաջություն այդ փորձությունները հաղթահարելու համար:

Գլխավոր - Խնկո Ապեր

Այս գիրքը մի տղայի՝ Ջուլիանի մասին է,ով իր դասընկերոջ հետ շատ վատ էր վարվում,նրա հանդեպ կատակներ էր անում ,որովհետև նա շատ էր տարբերվում բոլորից:Բայց ամառային արձակուրդներին, երբ Ջուլիանը գնում Ֆրանսիա՝ իր տատիկի մոտ, նրա տատիկը մի հուզիչ և արկածային պատմություն է պատմում Ջուլիանին, որից հետո Ջուլիանը հասկանում է իր սխալը և ներողություն է խնդրում իր դասընկերոջից։

Antares Media Holding - Դենին, Կլարան և համար 5 տունը

Այս գիրքը Կլարայի և իր ընկերոջ՝ Դենիի մասին է :Ամառային արձակուրդներից երկու օր առաջ Կլարայի տուն տեղափոխվեցին նոր վարձակալներ՝ Դենին,Դենիի հայրիկը և Բազուկը:Սկզբում Կլարան չգիտեր՝ արդյոք Դենին իրեն դուր է գալիս,նա շատ էր տարբերվում բոլորից, նրա աչքերը յուրահատուկ էին, և նա ծիծաղելի էր խոսում:Բայց հետո Կլարան հասկացավ,որ Դենիի հետ հետաքրքիր է և հաճելի:Եվ Բեբել փողոցի համար 5 տանը հանկարծ սկսեցին տարօրինակ բաներ պատահել…Նրանք միասին անցնում են մի շարք խոչընդոտների միջով և վերջում դառնում են երջանիկ ու բարի ընկերներ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *