Պատրանք/ Երկու սև ամպ

Աշխատանք դասարանում

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական, զուր, զիլ…
Կուսական-բնական վիճակում գտնվող
զուր-արդյունք չտվող
զիլ-շատ լավ, գերազանց:
2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 
Պատրանք-Սուտ բան, խաբեություն:
Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։
Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Բացատրի՛ր բառերը։ 
Գահը-թագավորական իշխանություն:
հողմի-ուժեղ քամի
Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։ 
Իմ կարծիքով բանաստեղծությունը  ընկերների մասին է, երբ կողքիդ կա հավատարիմ ընկեր,որպիսզի միասին հաղթահարեք շատ դժվարություններ ինչպես ես ու Անահիտը։

Աշխատանք դասարանում

1.Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրո՛ւ:

ա) Որովհետև, բ) քանի որ

Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը: Ուզում էր հռչակվել:

(Ա)Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը,որովհետև ուզում էր հռչակվել:

(Բ)Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը, քանի որ ուզում էր հռչակվել:

2.Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ և երբ մարդ վարպետորեն գիտի լողալ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ ,եթե լողալ չիմանա:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, որովհետև կխեղդվի:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ,թեև գիտի լողալ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, իսկ լողի վարպետը կկարողանա: