Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

  1. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

  1. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

  1. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև  Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: 

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: 

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան։Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի մահից հետո Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Տիգրան մեծը պաշարեց մայրաքաղաք Էքբատանը և նրան շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը:

Տասնորդական կոտորակների համեմատումը ըստ նրանց դիրքային գրառման

Դասարանական առաջադրանքներ

1105. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.
ա) 2,547 > 2,537 

գ) 10,85 < 10,95

1106. Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում
կոտորակը.
ա) 3,2 

3<3,2<4

գ) 75,32 

75<75,32<76

ե) 5689,1 

5689<5689,1<5690

1107. Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.
60,325 , 11,2 , 28,43 , 60,32 , 11,56 , 3291,83 , 5,6։

5,6 , 11,2 , 11,56 , 28,43 , 60,32 , 60,325 , 3291,83

1109. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.
ա) 6,37-ը, թե՞ 6,375-ը

գ) 293,4-ը, թե՞ 294,3-ը

1110. Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ լինի 2,4-ից և փոքր լինի 2,5-ից։

2,41, 2,42, 2,43 2,44, 2,45

1114. Լուծե՛ք հավասարումը.
ա) 632 ⋅ 108 + 3999 = x

68256+3999=72 255

x=72 255

գ) 6 ⋅ x + 5 =29

29-5=24

6x=24

24:6=4

x=4

1116. Չորս երեխաներ դեղձ էին քաղում։ Նրանցից առաջինը քաղեց բոլոր քաղված դեղձերի 0,2 մասը, երկրորդը՝ մնացածի 0,5 մասը,երրորդը՝ երկրորդի քաղածի 0,5 մասը, չորրորդը քաղեց 32 դեղձ։Առաջին երեք երեխաներն իրենց քաղած դեղձերը լցնում էին արկղերի մեջ, չորրորդը՝ զամբյուղի մեջ։ Քանի՞ դեղձ դրվեց
արկղերի մեջ։

Առաջին — 2/10

Երկրորդ — 4/10

Երրորդ — 2/10

Չորրորդ — 8/10 = 32

X = 1 x 32/2/10 = 160

160 — 32 = 128

1118. Քառակուսու կողմի երկարությունն արտահայտվում է բնական թվով։ Նրա պարագիծը գտնելիս աշակերտը ստացավ մի բնական թիվ, որը վերջանում էր կենտ թվանշանով։ Բացատրե՛ք, թե ինչու կարելի է պնդել, որ նա սխալ է թույլ տվել։

Նա սխալ է թույլ տվել, քանի որ ցանկացած թիվ չորսի բազմապատկելիս ստացվում է զույգ թվանշանով վերջացով թիվ, ոչ թե կենտ։

Լրացուցիչ առաջադրանքներ

1105. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.
բ) 5,568 > 4,568 

դ) 885,621 < 885,63

1106. Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում
կոտորակը.
բ) 8,93 

8<8,93<9

դ) 29,66 

29<29,66<29,70

զ) 3284,9 

3284<3284,9<3282,10

1108. Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով.
10,3 , 8,94 , –0,5 , –3,27 , 41,01 , 5,69 , –3,2։

41,01 , 10,3 , 8,94 , 5,69 , –3,27 , –3,2 , –0,5

1109. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.
բ) 0,893-ը, թե՞ 0,8-ը, 

դ) 783,5-ը, թե՞ 783,6-ը,

1114. Լուծե՛ք հավասարումը.
բ) 3 ⋅ (x + 4) = 18

x+4=18:3

x+4=6

x=6-4

x=2

դ) 3 + 2 ⋅ x = 5

1117. Գծե՛ք մի AB հատված և նրա վրա նշե՛ք որևէ C և D կետեր։ Ապա գծե՛ք մի A՛C՛D՛B՛ բեկյալ գիծ՝ ելնելով նրանից, որ A՛C՛ = AC, C՛D՛ = CD, D՛B՛ = DB։ A՛ և B՛ կետերը միացրե՛ք հատվածով. ո՞ր հատվածի երկարությունն է ավելի մեծ՝ AB-ի՞, թե՞ A՛B՛-ի։

1119. Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ 18 2/5 կմ/ժ է,իսկ հոսանքին հակառակ՝ 15 3/5 կմ/ժ։ Որքա՞ն է գետի հոսանքի արագությունը։

92/5-78/5=14/5=2 4/5

Հսկայի մազերը

Առաջադրանքներ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Պանդոկ-Ճանապարհի վրա գտնվող իջևան, որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել:

  1. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Ես նմանեցնում եմ,երեք փետուրները և խելոքն ու հիմարը հեքիաթին։

  1. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Այս հեքիաթի գաղափարն այն է, որ չի կարելի շահագործել մարդկանց:

,,Եղեգնուհին,,Երկրորդ մաս

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր մգեցված բառերը։ 

համբավը – ճանաչում

հրաման առնեմ – հրաման ստանամ

հարսնացվին – ամուսնացան

խրճիթ  – փոքրիկ տուն

կենում – գնում,գնալ

խափշիկ – աֆրիկյան սևամորթ

վազը – խաղող դնելու համար նախատեսված ափսե

  1. Ո՞րն է հեքիաթի ասելիքը։ 

Հեքիաթի ասելիքը այն է, որ բարին միշտ  հաղթում է չարին:

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը։ 

Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ չի կարելի խաբել մարդկանց:

  1. Շարադրի՛ր մտքերդ ,,Միայն բարին է անմահ , չարը երկար չի ապրում,, ասացվածքի վերաբերյալ։ 

Մարդիկ ապրում են հեքիաթում, և ինչպես հեքիաթներում, բարին հաղթում է չարին: Մարդկության մեջ կա բարի և կա չար:  Նախ պետք է հասկանալ, թե ինչն է լավը, ինչը՝ չարը, հետո կարողանալ տարբերել դրանք:Իմ կարծիքով, բարությունն այն է, երբ պատրաստ ես օգնել նրանց, ովքեր քո կարիքն ունեն,  առանց ակնկալիքի, բարությունը այն է, երբ սիրում ես քեզ և բոլորին:Իսկ Չարությունն այն է,երբ դու լցվում ես ատելությամբ բոլորի հանդեպ, կամ երբ ինչ-որ մեկը քո դեմ է գնում և չի կատարում քո ցանկությունը, դառնում է քո թշնամին, երբ դու կարող ես տեսնել մեկին անօգնական և թողնել նրան: Ամեն դեպքում, բարին հաղթում է չարին:

Աշխատանք դասարանում

1.Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև     

Պարսպապատ, ուղեգորգ, ծաղկաբույլ, թթխմոր, ասեղատերև, բաժակաճառ:

  1. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ

 

  • Գոյականներ՝ Միրգ,կախարդանք,նպատակ,, ծանոթություն,երգիչ,մարզիկ,ամիս,իրադարձություն:

 

  •   Ածականներ`խիզախ,դժգույն,կտրիճ,հիշաչար

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, դժգույն, վեց-վեց, երգիչ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել,  բայց:

  1. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնա-ինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գա-իսոն։

Գ․ Կրի-ա, Մարո-ի, մի-այն։ 

Անահիտ.Վեցերորդ մաս

Առաջադրանքներ

  1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

հեկեկալ-Տխուր՝ վշտալից ձայներ արձակել, հառաչանքի ձայնով երգել:

հնոտիքը-Հին՝ հնամաշ հագուստներ՝ կտորներ:

զմայլանքի-հրճվանք

խոփ-գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում Է հողի մեջ և պատռում նրա շերտը:

մագաղաթ-մագաղաթի վրա գրվածը, մագաղաթը որպես գրավոր փաստաթուղթ:

  1. Ո՞րն է հեքիաթի գաղափարը։ 

Հեքիաթի գաղափարը այն որ ,արհետսը կարող է փոխել և փրկել  մարդկանց կյանքը:

  1. Ի՞նչ սովորեցչեց քեզ այս հեքիաթը։ 

Հեքիաթը ինձ սովորեցրեց ,որ առանց արհետ կյանք չկա:Պետք է ունենալ արհետս ,որովհետև կգա ժամանակ և արհետը քեզ կփրկի:

  1. Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞ւ։

Այո պարտադիր է ,որովհետև արհեստը ապրելու և առաջ գնալու միջոց է:

Անահիտ.Հինգերորդ մաս

Առաջադրանքներ

  1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

սաստկացնել – լրջացնել

սպանդարանից – զոհարան

 դադրած – հոգնած

կեղծավորություն – շողոքորթություն

տարտարոսը – դժոխք

ջուլհակ – կտոր գործող արհեստավոր

զարհուրելի – վախենալ

քստմնելի եղեռնագործությունը – սոստկալի ցեղասպանություն

ոսկեզօծ – ոսկիով պատված

ահեղագոչ – զորավոր

սնապաշտ – անմիտ բաների պաշտամունք ունեցող մարդ

անձնապաշտպանության– ինքն իրեն պաշտպանել

ասպանդակի – թամբից կախված ոտնատեղ

հրացայտ – հուր՝ կրակ ցայտող:

ժրաջան – աշխատասեր

  1. Այս հատվածից ելնելով բնութագրի՛ր Անահիտին։ 

Անահիտը շատ խիզախ էր, խելացի և գեղեցիկ էր:

  1. Ի՞նչ ազդեցություն թողեց Անահիտը Պերոժ քաղաքի բնակիչների վրա։ 

Անահիտը Պերոժ քաղաքի ժողովրդին ապացուցեց, որ քրմերը վատ մարդիկ են, որոնք մարդկանց տանում են սպանդանոց և սպանոմ են նրանց:

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով: Ինչպե՞ս են առաջանում գույները:Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:Օրինակ Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի,կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ ։Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիրգույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։Ծիածան:Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ծիածանը:Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:
Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին: